Փորձում ենք հնարավորինս հանդուրժող լինել․ Գախարիա

«Փորձում ենք հնարավորինս հանդուրժող լինել», — ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամների հետ կառավարությանը վստահություն հայտնելու հարցի շուրջ քննարկումներից հետո լրագրողներին ասել է ներքին գործերի նախարարի թեկնածու Գիորգի Գախարիան։

Գախարիան բանավեճը պրովոկացիոն է համարել։

«Ես չեմ կարող անվանել այս բանավեճը սուր, ավելի շատ զգացմունքային քննարկում էր, ինչն այդ խմբակցության քաղաքականությունն է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հանդուրժել», — ասել է Գախարիան:

Թողնել պատասխան