257. Կորոնավիրուսի 15 նոր դեպք՝ 1 օրում. Վրաստանի նոր տվյալները

Վրաստանում լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ապրիլի 12-ի ժամը 23:30-ի դրությամբ 257-է՝ հայտնում է StopCov-ը:

Այսօր վարակի 15 նոր դեպք է հաստատվել, 5-ը՝ երեկոյան:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսից մահացության 3 դեպք է գրանցվել։ Կարանտինում 4872 մարդ կա, ստացիոնարում՝ 453: Ավստրիայի 2 քաղաքացի, որոնց մոտ վարակը հաստատվել էր Վրաստանում, վերադարձել են հայրենիք: Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի, որոնց մոտ վարակը հաստատվել էր Հայաստանի ու Թուրքիայի տարածքում: