Վճարովի ստաժավորում ուսանողների համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրթության, գիտության և երիտասարադության (ԿԳԵ) ու ֆինանսների նախարարներին հանձնարարել է ծրագիր մշակել, որը կներառի բուհերի շրջանավարտների վճարովի պրակտիկա (ստաժավորում) պետական, մունիցիպալ և մասնավոր կառույցներում:

«Անցյալ տարի խորհրդարանն ընդունեց օրենք երիտասարդների համար վճարովի պրակտիկա անցնելու հնարավորության մասին։ Այս օրենքը պահանջում է արդյունավետ կիրարկում, և ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել իմ որոշման մասին, որ օրենքի կիրարկումը կսկսվի փորձնական ռեժիմով արդեն այս տարի։

Այս տարի պետք է ապահովենք, որ բուհերի առնվազն 2-3 հազար շրջանավարտ 4 ամիս վճարովի պրակտիկա անցնի պետական ​​կառույցներում։ Բացի այդ, քաղաքապետարանների և մասնավոր հատվածի հետ համագործակցության հիման վրա երիտասարդներին պետք է հնարավորություն տրվի վճարովի պրակտիկա անցնել մունիցիպալ և մասնավոր կառույցներում»,- ասել է Կոբախիձեն:

ԿԳԵ նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով, սեպտեմբերից 2-3 հազար ուսանողների կառաջարկեն 4-ամսյա վճարովի պրակտիկա, և, բնականաբար, սա կլինի այս գործընթացի միայն սկիզբը, որից հետո կլինի ավելի լայն նախաձեռնություններ երիտասարդների համարր:

Ըստ Ամիլախվարիի՝ պրակտիկայի ծրագիրը կտարածվի շրջանավարտների վրա, և երիտասարդները կընտրվեն այս ծրագրին թափանցիկ մրցույթի հիման վրա։

«Պահանջարկը կարող է շատ ավելի մեծ լինել, բայց վստահեցնում ենք մեր երիտասարդությանը, ուսանողներին և հասարակությանը, որ դա կլինի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից թափանցիկ մրցույթի միջոցով, քանի որ մեզ համար գլխավորն այստեղ գիտելիք և հմտություններ ունեցող ուսանողների ընտրությունն է, ովքեր իսկապես խրախուսանքի և հետագա կարիերայի զարգացման գործում աջակցության կարիք ունեն»,- ասել է ԿԳԵ նախարարը: