Հանրային ծառայությունում ստաժավորումը դառնում է վճարովի

Վրաստանում հանրային ծառայությունում ստաժավորումը դառնում է վճարովի։ Այդ աշխատավարձը կհավասարվի պետական ​​ծառայողի աշխատավարձին։

«Վրացական երազանքի» պատգամավոր Գիվի Միքանաձեն խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունը։

Ինչպես պարզաբանել է Միքանաձեն, անցյալ տարի «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով ստաժավորումը ներառվել է ստաժի մեջ, թեև հնարավոր չի եղել պայմանավորվել, որ այն վարձատրվի։

«Շարունակեցինք խորհրդակցությունները համապատասխան նախարարությունների, այդ թվում՝ կառավարության աշխատակազմի, ֆինանսների նախարարության, տարբեր գերատեսչությունների հետ, եկանք միասնական դիրքորոշման, ամբողջական համաձայնության օրենքի փոփոխության վերաբերյալ, որով բոլոր ստաժորները կստանան համապատասխան փոխհատուցում»,- ասել է Գիվի Միքանաձեն։