Վրաստանի վերջին իրադարձությունները մտահոգիչ են. Ստոլտենբերգ

Վրաստանի վերջին քաղաքական իրադարձությունները մտահոգության տեղիք են տալիս,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:

ՆԱՏՕ-ն սպասում է, որ Վրաստանը կպահպանի ժողովրդավարական ստանդարտները, ու դա ենթադրում է քաղաքական տարաձայնությունների հանգուցալուծում` երկխոսության ճանապարհով` առանց օգտագործելու հռետորաբանություն ու գործողություններ, որոնք տանում են հասարակության պառակտվածության:

Ստոլտենբերգը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-Վրաստան սերտ համագործակցությունը նշանակում է, որ իրենք չեն հրաժարվում բարդ քննարկումներից, իսկ Վրաստանյան վերջին իրադարձություններն անհանգստացնող են:

Լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից