Թբիլիսիում վեգան կալանավորը դատի է տվել բանտին

Թբիլիսիում Գլդանիի բանտում բուսակեր (վեգան)  կալանավորին հրաժարվել են բուսական սնունդ տալ. վերջինս դա համարել է խտրականություն ու դատարան է դիմել: Դատարանը գործը կուսումնասիրի մարտի 18-ին:  Հայցվորը սնվում է սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով` միայն  բուսական ծագման:  2019-ին նա տեղափոխվել է  №8 քրեակատարողական հիմնարկ:  Նա անմիջապես դիմել է բանտի ադմինիստրացիային` խնդրելով իրեն հատուկ սնունդ տրամադրել, սակայն մերժում է ստացել․ նրան պատասխանել են, որ իրենք չունեն ոչ բուսակերի համար հատուկ սնունդ, ոչ էլ բուսական սնունդ եփող  խոհարար, բուսական սնունդ չկա նաև բանտի խանությում:

Արդյունքում, կալանավորի ընդունած սնունդը եղել է նորմայից բավական ցածր, ինչի հետևանքով էլ նրա մոտ առողջական խնդիրներ են սկսել:

Հայցվոր կալանավորը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում: Այս գործով պատասխանողը Վրաստանի արդարադատության և առողջապահության նախարարություններ են, հատուկ քրեակատարողական ծառայությունը և №8 քրեակատարողական հիմնարկը: