1000+. կորոնավիրուսի նոր թվերը Վրաստանում

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1663 նոր դեպք: Տվյալները վերցված  են կորոնավիրուսի 35.559 թեստերի արդունքում` հայտնում է կառավարության Stopcov.ge կայքը:

Վերջին 24 ժամվա ընթացքում վերականգնվել է 769 մարդ: 13 հիվանդ մահացել  է կորոնավիրուսի բարդությունների պատճառով

Հուլիսի 13-ի դրությամբ դրական ցուցանիշը 4.68% է, երկու շաբաթվա ընթացքում `4.1%, 7 օրվա համար` 4.46%:

Համաճարակի ընթացքում  Վրաստանում գրանցվել է վարակի 381,336 դեպք, առողջացել է   361,327 մարդ, մահացել  5492 հիվանդ:

1666 նոր դեպքերից 988-ը գրանցվել է Թբիլիսիում, 107-ը ՝ Աջարիայում, 121-ը ՝ Իմերեթիում, 95-ը ՝ Քվեմո Քարթլիում, 55-ը ՝ Շիդա Քարթլիում, 15-ը ՝ Գուրիայում, 71-ը ՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում և 122-ը ՝ Կախեթիում, Մցխեթա-Մտիանեթիում` 35, Սամցխե-Ջավախքում ` 25, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 29:

Ներկայումս երկրում 14,491 ակտիվ դեպք կա: 3,753-ը ստացիոնար բուժման կարիք ունի:

721 հիվանդի վիճակը ծանր է, որից 175-ին միացված է արհեստական ​​շնչառության ապարատ:

Կարանտինային գոտիներում 54 մարդ է,  9 467-ը  ինքնամեկուսացված է: