Կրակոցներ «ՄԱՇ»-ի կենտրոնական գրասենյակի մոտ. ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

 10 կրակոց է եղել քիչ առաջ` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա:

Անհայտ անձն ավտոմեքենայից կրակել է շենքի այն հատվածին, որտեղ Նիկա Մելիայի լուսանկարն է փակցված: Հիշեցնենք` կուսակցության առաջնորդը ձերբակալվել է փետրվարի 23-ին ու գտնվում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում:

Միջադեպի ժամանակ գրասենյակում կուսակցության ներկայացուցիչներից են եղել, անվտանգության աշխատակիցներ ու շենքի պահպանմամբ զբաղվող անձնակազմը:

Ականատեսներն ասում  են` կրակոցները հնչել են սպիտակ «Տոյոտա Քամրի» մեքենայից: 10 անգամ կրակելուց հետո մեքենան հեռացել է անհայտ ուղղությամբ:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է  տարածել. Կրակոցներն ամենայն հավանականությամբ հրազենային զենքից են արձակված: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՔՕ-ի 187 և 236 հոդվածներով` ուրիշի ունեցվածքի վնասելը, հրազենային զենքի ապօրինի ձեռք բերումն և կրելը: