Վրացական երկաթուղին դեպի Բաթումի լրացուցիչ ուղերթներ է նշանակում

Ուղևորահոսքի ավելացմամբ պայմանավորված` «Վրացական երկաթուղին» ապրիլի 1-ին, 2-ին և 3-ին լրացուցիչ ուղերթներ կիրականացնի դեպի Բաթումի։

«Տոմսերը կարելի է ձեռք բերել մեր կայքի, արագ վճարման սարքերի, ինչպես նաև «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում», — ասվում է երկաթուղու հաղորդագրության մեջ։

Գնացքի նորացված չվացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Georgian Railway: