Դոլիձեն՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի թեկնածու

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Արդարադատության բարձրագույն խորհրդի (ոչ դատավոր) անդամի թափուր պաշտոնին է ներկայացնելու նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեի թեկնածությունը:

Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ նշելով, որ հարցի շուրջ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

Աննա Դոլիձեն նշված պաշտոնում կփոխարինի Վախտանգ Մճեդլիշվիլիին, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարի 16-ին:

Հիշեցնենք՝ Աննա Դոլիձեն այս պահին զբաղեցնում է նախագահի խորհրդարանական քարտուղարի պաշտոնը:

Թողնել պատասխան