Վրաստանի բարձրաստիճան այրերը Սուրբ ծննդյան բարեմաղթանքներ են հղել

Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը, երկրի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ, իսկ Թբիլիսիում տեղի ունեցավ ավանդական «Ալիլոն», որի մասնակիցները վարդերի հրապարակից երթով անցնելով հասել են Սուրբ երրորդության տաճար: Երթի ընթացքում հավաքված նվերներն առաջիկայում բաժանվելու են մանկատներին։

Վրաստանի բարձրաստիճան այրերը մասնակցելով Սուրբծննդյան միջոցառումներին, բարեմաղթանքներ են հղել։

«Իմ սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան կապակցությամբ։ Հրաշալի է, որ այս օրը մեզ այցելում են երեխաներն ու մենք նրանց հետ կիսվում ենք ուրախությամբ, փոքրիկ բարիքներով, որոնք կփոխանցվեն դրանց կարիքն ունեցողներին։ Մենք կիսվում ենք սիրով։ Երանի այդպես լիներ ամբողջ տարվա ընթացքում»,- «Ալիլոյի» երթի մասնակիցներին ընդունելիս ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին էլ իր շնորհավորական ուղերձում մաղթել է երջանկություն, առողջություն, բարեկեցություն․

«Շնորհավորում եմ ու մաղթում ամենայն բարիք։ Համայն Վրաստանին մաղթում եմ երջանկություն, ընտանիքներին՝ բարեկեցություն, խաղաղություն և առաջընթաց Վրաստանին»։

Թողնել պատասխան