Ազարտային խաղերից բյուջեի մուտքերն ավելացել են

2023 թվականի ընթացքում՝ 2022 թվականի համեմատ, բյուջե մուտքագրված ազարտային խաղերի գումարի չափն ավելացել է գրեթե 23.4 տոկոսով:

Bpn.ge լրատվականի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության միասնական բյուջեի մուտքերի համաձայն, ազարտային խաղերի բիզնեսի վճարը նախորդ տարի կազմել է 141 մլն 171 հազար147 լարի, իսկ 2022 թվականին՝ 114 մլն 392 հազար 795 լարի։

Ի դեպ, համաձայն ազարտային խաղերի կարգավորման նոր մոդելի՝ 2022 թվականի մարտի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտել առցանց խաղային բիզնեսի նոր կանոնակարգերը։ Մասնավորապես, արգելվել է խաղային բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։ Խաղային բիզնեսի ընկերություններին կթույլատրվի ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր։

Միաժամանակ արգելվել են ազարտային խաղերը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական ​​նպաստ ստացողների, պետական ​​պաշտոնյաների, անձանց, որոնք դիմել են ֆինանսների նախարարություն՝ եկամուտների ինքնարգելափակման համար, ինչպես նաև օրենքի ուժով կամ ընտանիքի անդամների խնդրանքով սև ցուցակում հայտնված անձանց համար։