Դպրոցներում երկրորդ կիսամյակի արձակուրդի օրերը

Հունվարի 15-ից Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը (2-րդից 11-րդ դասարանցիների համար) կտևի մինչև հունիսի 15-ը՝ ամառային արձակուրդի մեկնարկը: Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին:

Մինչ այդ կան մի քանի արձակուրդի օրեր ևս, որոնց ընթացքում աշակերտները կհանգստանան.

  • մարտի 3՝ Վրաստանում նշվում է մայրերի օրը,
  • մարտի 8-ից մարտի 14-ը ներառյալ՝ գարնանային արձակուրդ,
  • ապրիլի 9՝ ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր:
  • մայիսի 3՝ կարմիր ուրբաթ,
  • մայիսի 6՝ մեռելոց,
  • մայիսի 9՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր:

Դպրոցներում երկրորդ կիսամյակի օրացույցը