Դպրոցներում երկրորդ կիսամյակի օրացույցը

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը մեկնարկել է հունվարի 15-ից:

2023-2024 ուսումնական տարվա օրացույցից պարզ է դառնում, որ ուստարին 2-րդից 11-րդ դասարանցիների համար կավարտվի հունիսի 15-ին:

Հարկ է նշել, որ երկրորդ կիսամյակում ընդհանուր առմամբ կլինի 100 ուսումնական օր (1-ին դասարանցիների համար՝ 86, 12-րդ դասարանցիների համար՝ 81 օր):

2023-2024 ուսումնական տարվա գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 8-ին և կավարտվի մարտի 14-ին:

Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կավարտեն 2024 թվականի մայիսի 27-ին, 12-րդ դասարանցիները՝ մայիսի 20-ին:

Ի դեպ, առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, եղել է 75 ուսումնական օր: