Կայանման տուգանքի չափն ավելացել է

2023 թվականին, 2022 թվականի համեմատ, մայրաքաղաք Թբիլիսիում կայանելու համար տուգանքների չափն աճել է 14 մլն լարիով կամ գրեթե 280 տոկոսով։

Վրաստանի միասնական բյուջեի մուտքերի համաձայն, 2023-ին մայրաքաղաքում կայանման կանոնների խախտման համար տուգանքներից բյուջե է մուտքագրվել 19 մլն 024 հազար լարի, 2022 թվականին՝ 5 մլն 020 հազար լարի։

Ավելացել են նաև ընդհանուր առմամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բյուջեում ներառված գումարները։ Ֆինանսների նախարարության տվյալներով, տուգանքներից ստացվել է 363 մլն 026 հազար, 2022 թվականին՝ 281 մլն 741 հազար լարի։

Ի դեպ, 2022 թվականի աշնանից կայանման կանոնների խախտման համար տուգանքը 10 լարիից դարձել է 50 լարի, և ծավալների ավելացումը մասամբ պայմանավորված է այս փոփոխությամբ։