Չինաստանից Վրաստան ծովային բեռնափոխադրումների գները բարձրացել են

Չինաստանից Վրաստան ծովային բեռնափոխադրումների արժեքը քառապատկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով Կարմիր ծովում ճգնաժամի ֆոնին, հայտնում է Business Formula-ն։

Չինաստանից Վրաստան առաքման արժեքը մեկ տարայի համար 45-ից 75 օրում 2 հազարից հասել է 9 հազար դոլարի։

Գործարարներն արդեն մտածում են երկաթուղային տրանսպորտին անցնելու մասին։ Ստեղծված իրավիճակում դրանք ներկրողների համար ավելի քիչ կարժենան, իսկ առաքման ժամկետները կկրճատվեն։

Փորձագետները կարծում են, որ Կարմիր ծովի ճգնաժամը նաև նոր հնարավորություններ է բացում Վրաստանի համար։ Տրանսպորտային միջանցքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին ասել է, որ այժմ Վրաստանը պետք է աշխատի Չինաստանն ու Եվրոպան կապող երկաթուղային ծառայությունների զարգացման վրա։

«Խոսքը գնում է Չինաստանից Վրաստանի ուղղությամբ երկաթուղային տրանսպորտի ուժեղացման մասին՝ ներառյալ Ղազախստանը, Ադրբեջանն ու Կասպից ծովը»,- պարզաբանել է Ցագարեիշվիլին։

Նշենք, որ Կարմիր ծովը Սուեզի ջրանցքով միացնում է Հնդկական օվկիանոսը Միջերկրական ծովին և այդպիսով հանդիսանում է կենտրոնական առևտրային ճանապարհ, որով անցնում է համաշխարհային առևտրի մինչև 12 տոկոսը։ Այս կարևոր առևտրային ճանապարհով բեռնափոխադրումները վերջին ամիսներին կիսով չափ կրճատվել են։