Ընդդիմության դաշինքը կղեկավարի Գիորգի Վաշաձեն

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) և «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցությունների կազմած «Հաղթանակի հարթակ» դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի ղեկավար Գիորգի Վաշաձեն:

«2018 թվականին Գիորգի Վաշաձեն հաղթանակի դրական փորձ ունի շտաբում և նախընտրական աշխատանքում։ Այդ իսկ պատճառով որոշվել է, որ կոալիցիոն գործունեության մեջ այս արշավների շտաբի ղեկավարն այսուհետ կլինի Գիորգի Վաշաձեն»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին։

Ի դեպ, ՄԱՇ-ը և «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ն դաշինք են ստեղծել այս տարվա հուլիսին։