Վրաստանում կենսաթոշակը կբարձրանա

2024 թվականին տարիքային կենսաթոշակը կբարձրանա բոլոր կատեգորիաների կենսաթոշակառուների համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ վարչապետի հայտարարության՝ կենսաթոշակը կբարձրանա հետևյալ կերպ.

  • 70 և բարձր տարիքի կենսաթոշակը կբարձրանա 50 լարիով և կկազմի 415 լարի,
  • բարձրադիր գոտիներում բնակվող 70 և ավելի բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 500 լարի,
  • մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով և կկազմի 315 լարի,
  • բարձրադիր գոտիներում բնակվող մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 380 լարի:

Վարչապետը հայտարարել է՝ առողջապահության և սոցիալական ծրագրերի բյուջեն ավելանում է 870 մլն լարիով: