Հայտնի է կենսաթոշակային վարկերից օգտվողների թիվը

Վրաստանի կենսաթոշակառուները և սոցիալապես անապահով ընտանիքներն ընդհանուր առմամբ 341,7 մլն լարիի (մոտ 114 մլն դոլար) «կենսաթոշակային վարկեր» (սոցիալական աջակցությամբ և կենսաթոշակներով տրամադրվող վարկերն են) են վերցրել:

Նշենք, որ կենսաթոշակներով վարկեր է տրամադրում միայն Liberty Bank-ը:

Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 370 հազար 168 նման վարկավորում կամ գրեթե յուրաքանչյուր 4-րդ թոշակառու և սոցիալապես անապահով ընտանիք ակտիվ կենսաթոշակային վարկ ունի։

Մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը 923 լարի է (մոտ 300 դոլար)։ Ներկայումս կենսաթոշակային վարկերը կազմում են Liberty Bank-ի ընդհանուր մանրածախ վարկային պորտֆելի 30 տոկոսը։

Liberty Bank-ի կողմից Ազգային բանկ ներկայացված հաշվետվությունից պարզ է դառնում, որ վարկերի արդյունավետ տոկոսադրույքը կազմում է 35,4 տոկոս: