Չինաստանից Վրաստան ուղիղ չվերթները ժամանակավորապես կդադարեն

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, Չինաստանից ուղիղ չվերթները ժամանակավորապես կդադարեն:

Նախարարի խոսքով, չնայած որ Վրաստանը չինական վիրուսի ներթափանցման առումով իրենից ներկայացնում է ավելի քիչ վտանգ կրող գոտի, այնուամենայնիվ այս որոշումն ընդունելը պարտադիր է:

«Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունները, ինչպես նաև այլ գերատեսչություններ ներգրավված են միասնական համակարգող խմբում և ամեն ինչ արվում է, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Չինաստանից ժամանած ուղևորներն անցնում են ջերմային սկրինինգ, սակայն ստիպված ենք որոշում ընդունել և Չինաստանից ուղիղ ավիաչվերթները ժամանակավորապես դադարեցնել»,- հայտարարել է Թուրնավան:

Կորոնավիրուսի մուտքը կանխելու համար մեկ այլ որոշմամբ Վրաստանն արգելել է Չինաստանից կենդանիների ներմուծումը: