Սահմանադրության ոչ մի կետ իշխանության շահերից չի բխում. Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն, Սահմանադրության փոփոխությունների նոր փաթեթում չկա որևէ մի կետ, որը բխում է իշխանությունների շահերից:

Վրաստանի սահմանադրական փոփոխությունների շուրջ ընթացող Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում Կոբախիձեն ասել է․ «Ի սկզբանե մենք խոստացել էինք, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում խորհրդարանի կողմից չի ընդունվի որևէ որոշում, որը կարժանանա Վենետիկի հանձնաժողովի բացասական գնահատանքին: Մենք մեր խոստումը կատարել ենք: Դա մեր համար շատ կարևոր էր: Բացի այդ, նոր սահմանադրության մեջ չկա անգամ մի կետ, որը կարող է ծառայել իշխող խմբի շահերին: Ոչ ոք չի կարող գտնել մի այդպիսի կետ, իսկ դա խոսում է Վրաստանում սահմանադրական ավանդույթի փոփոխման մասին: Դա  շատ կարևոր հանգամանք է»:

Թողնել պատասխան