Փարվանայի լեռնանցքը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի Ավտոճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում Փարվանայի լեռնանցքում թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է:
Այս պահի դրությամբ մերկասառույցի պատճառով միջպետական Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: