ՌԴ նավատորմի նավը մտել է Սոխումի

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Ցիկլոն» նավը մտել է Սոխումիի ծովային նավահանգիստ՝ մասնակցելու «վրաց-աբխազական պատերազմում հաղթանակի 30-ամյակին նվիրված միջոցառումներին»։

Աբխազիայի դե ֆակտո հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները նավահանգստում դիմավորել են ռուս նավաստիներին։

«Ցիկլոնը» Սոխումիում կմնա մինչև հոկտեմբերի 1-ը:

Ի դեպ, Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը» Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է 2008 թվականի վրացռուսական օգոստոսյան պատերազմից հետո։