«Արտադրիր Վրաստանում» ծրագիրը 7000 աշխատատեղ է ստեղծել

«Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում երկրի միայն  արդյունաբերական ոլորտում 170 նախաձեռնություն է ֆինանսավորվել։ 

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ վերը նշված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 400 մլն լարի, արդյունքում ավելի քան 7 հազար նոր աշխատատեղ է բացվել:

«Գյուղատնտեսության բնագավառում իրագործված ծրագրերի ընդհանուր բյուջեն գերազանցել է 100 մլն լարին: Հյուրանոցային ոլորտում ֆինանսավորել ենք շուրջ 20 նախագիծ՝ ներդնելով 34 մլն լարիի»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:

«Արտադրիր Վրաստանում»-ը պետական ծրագիր է, որը իրականացվում է 2014թ․-ից՝ նպատակ ունենալով զարկ տալ տեղական արտադրությանը։

Թողնել պատասխան