1006 նոր դեպք. Կորոնավիրուսը Վրաստանում՝ հունվարի 26-ի դրությամբ

Հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 006 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում  254 822 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Նախօրեին արվել է ընդհանուր առմամբ  17 349 թեստավորում, որից 5 857-ը հակամարմինների թեստով, 11 492-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 050 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 244 446 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 3 096:

Կարանտինային գոտում է գտնվում 490 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3 069 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 353 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: