Փարիզի դիրքորոշումը Զուրաբիշվիլիի իմփիչմենթի վերաբերյալ

Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Վրաստանի իշխանության կողմից նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության ընթացակարգի վերաբերյալ։

Հայտարարության մեջ դեսպանությունը շեշտել է, որ միասնությունն ու հետևողականությունը եվրոպական արժեքների շուրջ՝ կարևոր են երկրի ապագայի համար վճռորոշ պահին։

Ֆրանսիան Վրաստանի կառավարությունից ակնկալում է պատասխանատվություն դրսևորել և իր ջանքերը կենտրոնացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների հետ կապված բարեփոխումների իրականացման վրա։

«Ֆրանսիան ակնկալում է, որ վրացական կառավարությունը պատասխանատվություն կցուցաբերի և իր ջանքերը կկենտրոնացնի ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր բարեփոխումների իրականացման վրա, որոնք առնչվում են, մասնավորապես, Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ 2022 թվականի հունիսի եզրակացության մեջ սահմանված 12 առաջնահերթությունների հետ»,- նշվաղ է հաղորդագրության մեջ: