Արտաքին պարտքն աճել է 260,3 մլն դոլարով

Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 24,2 մլրդ դոլար (63,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 85,9 տոկոսը։ Այս տեղեկությունը տարածել է Ազգային բանկը։

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 260,3 մլն դոլարով։ Դրանից, ըստ Ազգային բանկի տվյալների՝ գործառնական փոփոխությունների պատճառով պարտքն աճել է 320,1 մլն դոլարով, գնային և այլ փոփոխություններով պայմանավորված՝ համապատասխանաբար 13,3 և 4,7 մլն դոլարով, իսկ փոխարժեքի փոխանակման հաշվին պարտքը նվազել է 77,8 մլն դոլարով։

Բանկային հատվածի արտաքին պարտքը կազմել է 6,7 մլրդ դոլար, այլ հատվածների արտաքին պարտքը՝ 4,9 մլրդ դոլար:

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի Ազգային բանկի արտաքին պարտքը նվազել է 25,9 մլն դոլարով։