Կիլաձեն մեղադրում է Քումսիշվիլիին

«Քրոնիկա +» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլիին մեղադրում է նախորդ տարի դեկտեմբերի 1-ին սպանված անչափահասների աղմկահարույց գործով դատաբժշկական փորձաքննության արդյունքները կեղծելու մեջ:

Կիլաձեն հավաստիացնում է՝ Քումսիշվիլին դա անելու համար դիմել է իր ծանոթին` Սամխարաուլիի անվան ազգային բյուրոյի պետ Գուգա Թվաուրիին: Կիլաձեի խոսքով` Քումսիշվիլիի նպատակը արդեն նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի դեմ գործելն էր, քանի որ դատախազությունը ձեռնամուխ էր եղել Քումսիշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Զուրաբ Ալավիձեի հետ հնարավոր կապ ունեցող կոռուպցիոն գործի հետաքննությանը:

«Էլիսո Կիլաձեն մեղադրել է անմեղադրելիին: Իհարկե, ոչ մի կապ չունեմ և չեմ էլ կարող ունենալ այս ողբերգության հետ»,-ի պատասխան ասել է Քումսիշվիլին:

Թողնել պատասխան