Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է

Ազգային բանկի վիճակագրության համաձայն, Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը մեկ տարում աճել է 1,1 մլրդ դոլարով։

Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 22,272 մլրդ դոլար (65,2 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 104,8 տոկոսը։

2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 268,8 մլն դոլարով։ Այստեղից, պարտքը գործառնական փոփոխություններով աճել է 662.3 մլն դոլարով, իսկ փոխարժեքի, գնի և այլ փոփոխություններով պայմանավորված պարտքը նվազել է համապատասխանաբար՝ 290.2 մլն դոլարով, 73.2 մլն դոլարով և 30.1 մլն դոլարով։

Ազգային բանկի տվյալներով՝ պետական ​​արտաքին պարտքը կազմել է 10,2 մլրդ դոլար (29,7 մլրդ լարի), որը կազմում է ՀՆԱ-ի 47,8 տոկոսը։ Դրանցից պետական ​​հատվածի պարտքը կազմում է 7,6 մլրդ դոլար (22,2 մլրդ լարի), Ազգային բանկի պարտավորությունները՝ 899,0 մլն  դոլար (2,6 մլրդ լարի), իսկ պետական ​​ձեռնարկությունների պարտատոմսերն ու փոխառությունները, համապատասխանաբար, 424,3 մլն դոլար (1,2 մլրդ լարի) և 1,3 մլրդ դոլար (3,7 մլրդ լարի):

2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ Վրաստանի զուտ արտաքին պարտքը կազմել է 13,0 մլրդ դոլար (38 մլրդ լարի), ինչը կազմում է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 61,0 տոկոսը։ Դրանից պետական ​​հատվածի զուտ արտաքին պարտքը կազմում է 6,2 մլրդ դոլար (18,2 մլրդ լարի), որը կազմում է ՀՆԱ-ի 29,2 տոկոսը։