Վրացական կողմը սադրանք է պատրաստում. Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիա

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի անվտանգության կոմիտեն հայտարարել է, թե «Ծնելիսի գյուղի մոտակայքում գտնվող ապօրինի հսկիչ կետը և վրացական անվտանգության ուժերի գործողությունները սահմանին ավելացնում են վտանգի ռիսկերը և նույնիսկ կարող են զինված հակամարտության պատճառ դառնալ»:

«Վրաց սադրիչները չեն դադարում ռևանշիստական նկրտումները և Հարավային Օսիա — Վրաստան սահմանին անկայուն վիճակ են ստեղծում: Իսկ Վրաստանի հատուկ ծառայությունները վերջին երկու ամսվա ընթացքում ապատեղեկատվություն են տարածում և շփոթության մեջ գցում ոչ միայն վրաց բնակչությանը, այլ նաև Վրաստանի քաղաքական առաջնորդներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, թե «Վրաստանի անվտանգության ուժերը նշված վայրերում լայնածավալ սադրանք են պատրաստում»: