Ընդդիմադիրները կոալիցիա են կազմում

Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» և «Դրոա» կուսակցությունները ընտրություններին ընդառաջ միավորվում են: Այս մասին միասնական տեսանյութ են հրապարակել կուսակցությունների առաջնորդները:

Ըստ քաղաքական ուժերի՝ իրենց միավորում է զրոյական համագործակցությունը ռուսական ռեժիմի հետ, ապագայի տեսլականը և խորհրդային միակուսակցական համակարգը ժամանակակից, արևմտյան տիպի կոալիցիոն կառավարությունով փոխարինելու մոտիվացիան:

«Մենք նորմալ ընտրություն ենք ստեղծում Վրաստանի քաղաքացիների համար»,- նշել են ընդդիմադիրները: