Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավոր արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Մլեթա-Գուդաուրի հատվածում տրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով»,- ասված է Ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։