ՆԳՆ-ն վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 կգ-ից ավելի թմրանյութ է առգրավել

Ներքին գործերի նախարարությունը վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 կգ-ից ավելի տարբեր տեսակի թմրամիջոց է առգրավել: Ինչպես այսօր՝ մարտի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Մամուկա Ճելիձեն, առգրավված է հատկապես մեծ քանակով հերոին, «սուբոքսին», «պրեգաբալին», «բուպրենոֆին», այսպես կոչված «էքստազ», «մդմա» եւ այլն:

«Թմրանյութային հանցագործություն իրականացնելու համար ձերբակալվել է 19 անձ, այստեղից 14-ը Վրաստանի, 1-ը Հայաստանի, 1-ն Ադրբեջանի եւ 3-ն Իրանի քաղաքացիներ են»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հաստատության տեղեկատվությամբ, ոստիկանությունը վերջին 2 շաբաթվա ընթացքում թմրամիջոց է առգրավել Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Մցխեթա-Մթիանեթիում, Սամցխե-Ջավախեթիում, Սամեգրելոյում, Գուրիայում, Աջարիայում եւ Քվեմո Քարթլիում:

Թողնել պատասխան