Միայնակ ծնողի կարգավիճակը կընդլայնվի

Միայնակ մոր և միայնակ հոր կարգավիճակը կընդլայնվի: Նախատեսվում է միայնակ ծնողի կարգավիճակ շնորհել նրանց, ովքեր մինչև 18 տարեկան երեխային մեծացնում են՝ կողակցի մահից հետո:

Կարգավիճակի վերանայման ուղղությամբ աշխատող խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խումբն այսօր հանդիպել է այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Վրաստանի «Քաղաքացիական օրենսգրքի» ներկայիս հոդվածի համաձայն, միայնակ մայր կամ միայնակ հայր կարգավիճակը տրվում է այն ծնողին, որն ունի առանց ամուսնության ծնված, մինչև 18 տարեկան երեխա։ Նաև այն ծնողին, որն ունի որդեգրած մինչև 18 տարեկան երեխա և որդեգրման պահին օրինական ամուսնացած չէ:

Միայնակ ծնողի կարգավիճակի ընդհատման հիմք է երեխայի ծննդյան վկայականի մեջ երեխայի երկրորդ ծնողի մասին գրառում անելը:

Թողնել պատասխան