Երեկվա օրը համառոտ. փետրվարի 2

Վրաստանի բուհերում, հավանաբար, բակալավրիատում ուսումը 3 տարի կդառնա:

2023 թվականին Վրաստանում որդեգրվել է 56 երեխա, այդ թվում՝ 4-ը հատուկ կարողություններ ունեցող:

Մետրոյի «Ավլաբարի» (Հավլաբար) կայարանի վերականգնման աշխատանքն ավարտելու վերջնաժամկետը կրկին երկարաձգվել է:

Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) գազատարի այս տարվա ծախսերը կֆինանսավորվեն Տրանսանատոլիական բնական գազատարի (Trans-Anatolian Natural Gas Pipeline-TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարների եկամուտներից։

2024 թվականի հունվարին տարեկան գնաճը կազմել է 0 տոկոս։

Սամեբայի տաճարում (Սուրբ Երրորդության)՝ Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու համար Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Շչերբակովն ակտիվիստ Նատա Փերաձեին դատապարտել է 5-օրյա վարչական կալանքի։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան և Շուլավերի գյուղերում երկուական փողոց է համարակալվելու։