Վրաստանում պահանջված մակնիշի ավտոմեքենաները

TBC Capital-ի ուսումնասիրության համաձայն, Վրաստանի ավտոկայանատեղիների 35 տոկոսը կենտրոնացված է Թբիլիսիում, իսկ մնացածը՝ շրջաններում: Ըստ տվյալների՝ Վրաստանում նոր գրանցված մեքենաների մեծ մասը մտնում է Թբիլիսի։

TBC Capital-ի հետազոտության համաձայն՝ կայանատեղիների քանակի պատկերը մյուս շրջաններում այսպիսին է.

  • 14 տոկոսը գտնվում է Իմերեթում,
  • 10 տոկոսը՝ Քվեմո Քարթլիում,
  • 9 տոկոսը՝ Կախեթում,
  • 7 տոկոսը՝ Սամեգրելոյում,
  • 8 տոկոսը՝ Աջարիայում,
  • 6 տոկոսը՝ Շիդա Քարթլիում,
  • 4 տոկոսը՝ Սամցխե Ջավախեթիում,
  • մյուս շրջաններում՝ 8 տոկոս։

Վրաստանում գրանցված մեքենաների հնգյակն այսպիսի տեսք ունի՝ գրանցված է 166 հազար 669 Mercedes, 156 հազար 682 Toyota։ Երրորդ տեղում Խորհրդային միության ժամանակաշրջանի ВАЗ մակնիշի մեքենաներն են՝ 154 հազար 769 տրանսպորտային միջոց։ Չորրորդ տեղում Opel մակնիշի ավտոմեքենաներն են՝ 138 հազար 138, հինգերորդում Ford-ը` 92 հազար 491։ Տասնյակում են նաև BMW-ն, Nissan-ը, Volkswagen-ը, Honda-ն և Mitsubishi-ն:

Ըստ նոր գրանցված մեքենաների` շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ վրացի սպառողներն այժմ նախընտրում են Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Վերջին 9 ամսում Վրաստանում գրանցվել է 14 հազար 641 Toyota, 9 310՝ Ford և 6 321՝ Mercedes ավտոմեքենա։ Լավագույն հնգյակում են Opel-ը` 5 075 և Hyundai-ը՝ 3 910: