88 համարի երթուղու ավտոբուսները կփոխարինվեն նորերով

Մայրաքաղաք Թբիլիսիի 88 համարի երթուղու ավտոբուսները կփոխարինվեն նորերով: News.ge լրատվականի փոխանցմամբ՝ ներկրվել է MAN մակնիշի 11 ավտոբուս:

Հիշյալ ավտոբուսային երթուղու սպասարկումը իրականացվում է հետևյալ ուղեգծով՝ Նուցուբիձե-Ղազբեգ- Ճավճավաձե-Ռուսթավի-Բարաթաշվիլի:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքում արդեն գործում են նոր ավտոբուսներ: Այս պահի դրությամբ MAN մակնիշի ավտոբուսները սպասարկում են 9,37,51,61 և 87 համարի երթուղիները:

Մոտ ապագայում MAN-երը կփոխարինեն ևս 6 երթուղու ավտոբուսներին:

Թողնել պատասխան