Իվանիշվիլին Պուտինի դաշնակիցն է և ներգրավված է Վրաստանի ապակայունացման մեջ. կոնգրեսականներ

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցչական պալատի Հանրապետական կուսակցության անդամները հաշվետվություն են ներկայացրել: Փաստաթղթում տարբեր հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև Վրաստանում տիրող իրավիճակը:

Հաշվետվության մեջ տեղ են գտել այն պատժամիջոցները, որ կոնգրեսը պետք է սահմանի Ռուսաստանի նկատմամբ: Այս հատվածում նշվում է նաև Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի անունը:

Փաստաթղթում նշված է, որ Բիձինա Իվանիշվիլին ռուսական քարոզչության մասն է հանդիսանում:

«Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները պետք է վերաբերեն նաև ռուսական քարոզչություն իրականացնող առաջնորդներին: Պատժամիջոցները բավականաչափ չեն վերաբերում Պուտինի արտաքին դաշնակիցներին:

Բիձինա Իվանիշվիլին` մեծահարուստ է, ով Պուտինի դաշնակիցն է, ու Վրաստանի ապակայունացմանն է նպաստում»։

Հաշվետվոթյան մեջ նշված է, որ Ռուսաստանի ագրեսիան տարածվում է նաև ԱՄՆ-ի վրա և այն վերացնելու համար պատժամիջոցները պետք է կիրառվեն նաև Ուկրաինայի, Մերձբալթյան երկրների ու Վրաստանի վրա: