Կորոնավիրուսի 4 նոր դեպքեր, որոնց աղբյուրն անհայտ է

«Չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ այսօր հաստատված կորոնավիրուսի 6 նոր դեպքերից 4-ի աղբյուրը հայտնի չէ։ Վարակման այս 4 դեպքերից 3-ը գտնվում են Թբիլիսիում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` կառավարության նիստում:

Վարչապետի խոսքով՝ բնակչությունը պետք է առավել զգույշ լինի, որպեսզի երկրում համաճարակաբանական իրավիճակը չվատթարանա:

«Բոլորը պետք է հասկանան, որ չնայած մենք վերականգնել ենք տնտեսական գործունեությունը, կայացրել ենք այնպիսի որոշումներ, որոնք թույլ են տալիս մեր քաղաքացիներին ամեն օր ապրել ավելի քիչ սահմանափակումներով, սակայն որևէ մեկը չպետք է մտածի, թե վիրուսը հաղթահարել ենք: Սա շատ լավ օրինակ է այն մասին, թե ինչ կարող է պատահել: Բոլորը պետք է լավ տեղյակ լինեն, որ 4 նոր դեպքերը, որոնց վարակի աղբյուրները ներկայումս անհայտ են, իրականում 4 նոր կլաստեր են», — ասել է Գախարիան: