Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 29-ի տվյալները

Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 929 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 611 269-ն են: 

Նախօրեին կատարվել է 32 522 թեստ, որից 18 251-ը՝ հակամարմինների, 14 271-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 914 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 582 805 մարդ:

Վարակից մահացել է ևս 33 մարդ, ընդհանուր՝ 8 917:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 5.93%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.16%, վերջին 7 օրվանը՝ 5.82%։