ՏԻՄ ընտրություններ՝ կորոնավիրուսի պայմաններում. ԿԸՀ-ի հայտարարությունը

Հոկտեմբերի 2 -ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել և մանրամասնել ընտրական գործընթացին վերաբերվող հարցեր:

Ըստ ԿԸՀ հայտարարության՝ դիտորդները, ընտրությունների պատասխանատուներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները ԿԸՀ և ԸԸՀ մուտք գործելուն պես կհանձնեն կորոնավիրուսի հակագենի արագ թեստ:

«Հոկտեմբերի 2-ի առավոտյան 08:00-ից մինչև հոկտեմբերի 3-ի առավոտյան 06:00-ն՝ թեստավորում կանցկացվի ԿԸՀ-ում և բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում»,-ասված է հայտարարության մեջ՝ հավելելով, որ արագ թեստավորումներ են նախատեսվում նաև ձայների հաշվարկման կենտրոններում։