Ճնշումներ ԶԼՄ-ների վրա. խոսքի անազատություն, թե՞ փախուստ իրականությունից. TI-ի զեկույցը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ -Վրաստանը» (TI) նոր զեկույց է հրապարակել, որն ընդգրկում է 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից մինչև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակահատվածը:

Զեկույցում ասվում է, որ երկրում մեդիա դաշտի ներկայիս վիճակը բավական կրիտիկական է, և լրագրողների մասնագիտական գործունեությունը դարձել է խիստ վտանգավոր։ 

Ըստ TI-ի, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են զանգվածային լրատվության միջոցների վրա հարձակման և սպառնալիքների տասնյակ դեպքեր: Ըստ հանրային աղբյուրների, խորհրդարանական ընտրություններից ի վեր գրանցվել է ԶԼՄ -ների առնվազն 23 ներկայացուցիչների նկատմամբ բռնության 93 դեպք:

«Միայն 2021 թվականի հուլիսի 5-6-ին 53 լրատվամիջոցների ներկայացուցիչներ վիրավորվեցին հոմոֆոբ և բռնի խմբերի հարձակման հետևանքով», — ասվում է այսօր հրապարակված զեկույցում։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ կառավարությունը համարժեք չի արձագանքում լրագրողների իրավունքների ոտնահարումներին, օրինակ բերելով 2021 թվականի հուլիսի 5-6-ի իրադարձություններից հետո լրագրողների վրա հարձակումների կազմակերպիչների մինչ օրս քրեական պատասխանատվության չենթարկելը:

TI-ը զեկույցում նշվում է նաև լրագրողների նկատմամբ իշխող կուսակցության անդամների ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը:

Կազմակերպությունը նաև հաղորդում է հետաքննող լրատվամիջոցների լրագրողներին ապօրինի գաղտնալսման տոտալ բնույթի, ինչպես նաև նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին։

Զեկույցն ամփոփվում է սոցիալական ցանցերում շարունակվող ապատեղեկատվական արշավով, որն ըստ կազմակերպության՝ ուղղված է քաղաքական ընդդիմախոսների, քաղաքացիական հասարակության և լրագրողների վարկաբեկմանը: