Քննարկել են Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական համագործակցության խորացումը

Հուլիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի հետ:

Վրաստանում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանը՝ այս համատեքստում ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ փոխգործակցության կարևորությունը։

Քննարկել են ԵՄ-ի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր