Քննարկել են ԵՄ-ի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր

Հուլիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։ Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության ակտիվացումը՝ ԵՄ հետ փոխգործակցության և համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման հարցում կուտակված փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով

«ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ հումանիտար ճգնաժամը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: