Բարձր լեռնային բնակավայրերի թվաքանակը ընդլայնվի

Բարձր լեռնային շրջանների ցուցակում կավելանա ևս 99 գյուղ` ընդհանուր 38 հազար բնակով, այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Սա շատ կարևոր է, քանի որ 38 հազար մարդ կսկսի օգտվել օրենքով նախատեսված սոցիալական արտոնություններից եւ այն, որ այս գյուղերը մինչ այժմ ներգրավված չէին, բացատրվում է այն իրողությամբ, որ ստույգ ցանկ չկար ,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք` նախորդ տարվա սկզբին ուժի մեջ մտավ բարձր լեռնային շրջանների մասին օրենքը, որի համաձայն, նշված շրջանների բնակիչների համար սահմանվեցին մի շարք սոցիալական և հարկային արտոնություններ: Մասնավորապես` առաջին և երկրորդ երեխայի համար տարվա ընթացքում 100 լարի նպաստ է նշանակված, իսկ երրորդ և հաջորդ երեխաների համար` 200 լարի: Նշված շրջաններում աշխատող բուժքույրերը, աշխատավարձին որպես հավելում կստանան 180 լարի, բժիշկները 360 լարի: Ավելացումներ են նախատեսվում նաև գյուղերում աշխատող մանկավարժների համար: Սեպտեմբերից թոշակառուները ստանալու են կենսաթոշակի 20 տոկոսի չափով ավելի գումար:

Օրենքը տարածվում է ծովի մակարդակից 800 մետր բարձր տեղակայված շջանների վրա: Հարկ է նշել նաեւ, որ արտոնությունները չեն տարածվում Վրաստանի քաղաքացիություն չունեցող` կեցության իրավունքով անձանց վրա:

Թողնել պատասխան