Երեկվա օրը համառոտ. հուլիսի 13

Այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում Վրաստանի օդանավակայաններն ընդունել են 2,5 միլիոն ուղևոր, ինչը գրեթե համընկնում է մինչև համաճարակը գրանցված ցուցանիշի հետ, ասվում է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:

Հունիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով:

Ամերիկյան Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը վերջին մեկ տարում ավելացել է 600 մլն դոլարով:

Ախալքալաքի Ազատության փողոցում գտնվող Ջիվանու անվան հրապարակի վերականգնողական աշխատանքն ակտիվորեն շարունակվում է։

Թբիլիսիում խցանումների նվազեցման և երթևեկության կարգավորման նոր նախագիծ է մեկնարկում: Նախատեսվում է իրականացնել համապատասխան հետազոտական ​​աշխատանքներ և տեղադրել անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Այս տարվա ապրիլի 1-ից մինչ օրս A կարգի տաքսու արտոնագիր ունեցող անձանց տրվել է, ընդհանուր առմամբ, 35 հազար 558 թույլտվություն, որոնց 13,7 տոկոսն ակտիվացված է:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, Վիլնյուսի գագաթնաժողովից շատ հստակ ուղերձ է հղվել, որ Վրաստանի և Ուկրաինայի առջև ՆԱՏՕ-ի դուռը բաց է։

Բաթումիում 13-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել են հորը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում արձագանքել է  Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: