ՆԱՏՕ-ն Վրաստանի համար խաղաղության միակ ճանապարհն է. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում արձագանքել է  Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ ուժեղ Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանի և Ուկրաինայի համար խաղաղության և ազատության միակ ճանապարհն է։

«Վիլնյուսում Ատլանտյան դաշինքը ցույց տվեց իր միասնությունն ու անսասան աջակցությունն Ուկրաինային։ Ես սրտանց ողջունում եմ այդ որոշումները, որոնք ամրապնդում են Ուկրաինայի անվտանգությունն ու վճռականությունը… Ընտրությունը մերն է, և չպետք է թույլ տալ ռուսական վետո»,- գրել է նախագահը։

Ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Վիլնյուսի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում նշել են, որ հաստատում են 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը՝ Անդամակցության գործողությունների ծրագրով (MAP) Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ: Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն, MAP-ն Ուկրաինային այլևս պետք չի լինի։