Վրաստանում ՀՆԱ աճը կազմել է 7,7 տոկոս

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում համախառն ներքին արդյունքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 16,5 մլրդ լարի:

Ըստ Geostat-ի՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7,7 տոկոս։

Վիճակագրության համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) դեֆլյատորի տոկոսային փոփոխությունը որոշվել է 6,8 տոկոսով։

Վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները.

  • մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգում (14,0 տոկոս),
  • տեղեկատվություն և հաղորդակցություն (44,2 տոկոս),
  • շինարարություն (15,1 տոկոս),
  • պետական կառավարում և պաշտպանություն (10,5 տոկոս),
  • կրթություն (13,4 տոկոս),
  • արվեստ, ժամանց և հանգիստ (17,2 տոկոս):

Նույն տվյալների համաձայն, նվազում է գրանցվել հետևյալ ոլորտներում.

  • մշակող արդյունաբերություն (-6,6 տոկոս),
  • առողջապահություն և սոցիալական ծառայություններ (-12,7 տոկոս),
  • հանքարդյունաբերություն (-10,8 տոկոս),
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն (-2,3 տոկոս),
  • անշարժ գույք և հարակից գործունեություն (-0,3 տոկոս):

Geostat-ի փոխանցմամբ՝ ՀՆԱ ճյուղային կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրը (14,4 տոկոս) և անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (12,0 տոկոս)։