Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքիայի ոստիկանությունը երկրում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» հետ կապ ունեցող 235 կասկածյալ է ձերբակալել: BBC-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է տարածել Թուրիայի ներքին գործերի նախարարությունը: Ձերբակալվածների թվում կան նաև «Ժողովրդավարական» կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր պաշտպանում են ազգային փոքրամասնությունների շահերը: Միևնույն տեղեկատվության համաձայն՝ ձերբակալման գործողությունները տեղի են ունեցել երկրի 11 գավառներում: Ձերբակալվածները կասկածվում են «ահաբեկչական խմբավորումների քարոզչություն տարածման մեջ»:

Թողնել պատասխան