Հունիսի 6-ը Ա. Խաչատրյանի ծննդյան օրն է

Հունիսի 6-ը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Խաչատրյանը ծնվել է Թիֆլիսի Կոջորի արվանձանում` 1903-ին:

13407517_1037845722976980_1474714043_n«Հին Թիֆլիսը հնչուն երաժշտական քաղաք է,- հետագայում գրում է Խաչատրյանը, բավական է անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով եւ նրբանցքներով, որտեղ մխրճվում ես ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ…»:

Այդ ժամանակ Թիֆլիսում գործում էին երաժշտական մի շարք հաստատություններ: Արվեստի հանրահայտ գործիչներ Ֆյոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը եւ ուրիշներ իրենց այցելությամբ աշխուժացնում էին Թիֆլիսի երաժշտական կյանքը: Այս բազմերանգ երաժշտական մթնոլորտն   իր ազդեցությունն է ունեցել Խաչատրյանի ստեղծագործությունների վրա: Նրա երաժշտությունը երբեք չէր սահմանափակվում նեղ ազգային շրջանակներով և «խոսում» էր ամենալայն լսարանների հետ: Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ հասակում, այսուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում: Դա 1922 թվականն էր, երբ կոմպոզիտորը եկավ Մոսկվա և ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան):

Արամ Խաչատրյան երաժիշտն արտակարգ արագ էր զարգանում: Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը՝ հնարավորություն ստանալով համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ ու Փոքր դահլիճներում: Խաչատրյանին են պատկանում ազգային առաջին բալետն ու սիմֆոնիան:

25719191939 թվականին Արամ Խաչատրյանը գրել է ազգային առաջին բալետը՝ «Երջանկությունը», որը հետագայում վերանվանվեց «Գայանե» եւ որից աշխարահռչակ ճանաչում ստացավ «Սուսերով պար»-ը` դառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի կարեւորագույն «այցեքարտերից» մեկը: 1954-ին ծնվեց Խաչատրյանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սպարտակ» բալետը:

«Սպարտակ»-ը դարձավ 20-րդ դարի բալետային գրականության լավագույն նմուշներից մեկը: Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծ ճանաչում վայելող կոմպոզիտոր է, ինչի մասին են վկայում նրա բազմաթիվ պարգևները: Նրա անունն են կրում Հայաստանի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը, լարային կվարտետը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։

«Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունն ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին` Հայաստանին…»,— այս կերպ է բնորոշել սեփական գործունեությունն ու դրա արմատները   մեծանուն հայորդին:

Թողնել պատասխան